Լավրովն Արաղչիի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն է քննարկել

Քաղաքականություն

20.02.2026 | 14:39

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և երկկողմ օրակարգը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ներկա  իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։

«Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է արդար քաղաքական և դիվանագիտական ​​լուծումներ գտնելուն՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները՝ համաձայն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի սկզբունքների»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment