Աջափնյակում արյունալի կրակոցների գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել | ՄԱՄՈՒԼ.ամ

Փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, այս մասին «Նյուզ»-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
     Ձերբակալման որոշում է կայացվել։

Leave a comment