Լրագրողի հարցին՝ ձեր ծառայողական ավտոմեքենան որքա՞ն վնաս է կրել Երևանի մարդաբոյ փոսերից, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ասաց՝ զրո, ու հավելեց. «Իմ անձնական մեքենան ևս զրո վնաս է կրել»: Ճշտող հարցին՝ այդ ինչպե՞ս եք երթևեկում, պատասխանեց. «Զգույշ»:
Ավելի վաղ լրագրողները պաշտոնյային ներկայացրել էին վարորդների բողոքը, ըստ որի՝ փոսերի պատճառով իրենք զգալի վնանսեր են կրել: