Փոսալցման աշխատանքների ավարտից հետո կիրականացվեն նաև գծանշման աշխատանքներ. Փամբուխչյան

Փոսալցման աշխատանքների ավարտից հետո կիրականացվեն նաև գծանշման աշխատանքներ. Փամբուխչյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ փոսալցման աշխատանքների ավարտից հետո կիրականացվեն նաև գծանշման աշխատանքները։

«Քանի որ հիմա փոսալցման լայնամասշտաբ աշխատանքներ ենք իրականացնում, դրանք ավարտելուն պես նոր կիրականացվեն գծանշումները։ Երբ փողոցներն ավարտվեն ամբողջությամբ, նոր դիմում ենք համապատասխան վարչությանը, որ գծանշման աշխատանքներ կատարվեն։ Բայց քանի որ դեռ հատվածային լուծումներ ենք տալիս ներկա պահին, ավարտելուն պես՝ 10-15 օրից, երբ ավարտենք տվյալ իրավիճակով պայմանավորված փոսալցումները, այնուհետև կիրականացնեն գծանշման աշխատանքները», – ասել է նա:

Leave a comment