https://arm.sputniknews.ru/20260220/lavrvovn-araghchii-het-qnnarkel-e-irani-mijukajin-tsragiry-99043373.html
Լավրովն Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը
Լավրովն Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը
Sputnik Արմենիա
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։ 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T14:31+0400
2026-02-20T14:31+0400
2026-02-20T14:31+0400
սերգեյ լավրով
աբբաս արաղչի
ժնև
բանակցություն
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99041745_0:0:3097:1742_1920x0_80_0_0_fe06540cf25561bb352a589364d03624.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ժնևում ԱՄՆ–Իրան շփումներից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ–ն։Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է արդար քաղաքական և դիվանագիտական լուծումներ գտնելուն՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները՝ համաձայն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի սկզբունքների։Բացի այդ, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանձին հարցերի։
ժնև
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99041745_0:0:2729:2047_1920x0_80_0_0_f7b6a3622b8aa19dc3372e4ae2e0b569.jpg.webp
սերգեյ լավրով, աբբաս արաղչի, ժնև, բանակցություն, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, ամն
սերգեյ լավրով, աբբաս արաղչի, ժնև, բանակցություն, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, ամն
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ժնևում ԱՄՆ–Իրան շփումներից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ–ն։
«ԱԳՆ–ների ղեկավարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքները»,–ասվում է նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է արդար քաղաքական և դիվանագիտական լուծումներ գտնելուն՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները՝ համաձայն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի սկզբունքների։
Բացի այդ, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանձին հարցերի։