Պոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Պոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է ընտրություններին մասնակցելու ձևաչափին, գործող իշխանության տնտեսական քաղաքականության ձախողումներին, ինչպես նաև խոսել Հայաստանի տնտեսական ինտեգրացիոն առաջնահերթությունների վերանայման, Ադրբեջանից բենզինի ներկրման և մի շարք այլ հարցերի շուրջ։

Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է գալիք ընտրություններին դաշինքի ձևաչափով մասնակցությունը` կարևորելով ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան` հանուն ազգային ազատագրական պայքարի։ Խոսելով ժողովրդի վստահության քվեն ստանալու մասին՝ Սարգսյանը նշել է, որ այսօր առանցքային խնդիրը հանրային վստահության վերականգնումն է, որը հասել է այնպիսի մակարդակի, երբ անհրաժեշտ է ոչ թե պարզապես արձանագրել, այլ վերականգնելու հստակ մեխանիզմներ առաջարկել․ «Հասարակության յուրաքանչյուր անդամին պետք է ՀՀ բարիքներից մասհանում կատարել, այսինքն՝ նրանց մասնակից դարձնելու բանաձևը պետք է տրամադրենք, մանկավարժին, բժշկին, զինծառայողին և, առհասարակ, հասարակության բոլոր շերտերին պետք է տրամադրենք, թե ինքը իր կյանքն ինչպես է բարելավելու։

Երկրորդ կարևոր բաղադրիչը ներկայացվող ծրագրերի իրատեսականության հիմնավորումն է։ Ընդդիմադիր դաշտը չպետք է առաջնորդվի պոպուլիստական խոստումներով, այլ պետք է ներկայացնի իրագործելի լուծումներ, որոնք կհամոզեն քաղաքացիներին իրենց կիրառելիության մեջ։ Երրորդ հարցը, որը ձևավորվում է հանրության մոտ, վերաբերում է ծրագրերը իրականացնողներին․ ովքե՞ր են այդ դերակատարները, արդյո՞ք ունեն բավարար մասնագիտական կարողություններ և վստահություն ներշնչող կենսագրություն՝ ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար»,-նշել է Սարգսյանը։ Նրա համոզմամբ՝ հենց այս երեք գործոնների՝ մասնակցայնության, իրատեսականության և կատարողների վստահելիության համադրությամբ է ձևավորվում այն հանրային գնահատականը, որի հիման վրա քաղաքացին որոշում է՝ որ ծրագիրն է առավել ընդունելի և ում է պատրաստ վստահել դրա իրականացումը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Leave a comment