ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպումների 4 լավագույն գոլերը։
Լավագույն գոլի մրցանակին հավակնում է նաև Հայաստանի չեմպիոն «Նոայի» ավագ Հովհաննես Համբարձումյանի տպավորիչ գոլը նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը 53-րդ րոպեին խփել է միակ գոլը։ Խաղն ավարտվել է «Նոա»-ի հաղթանակով։
«Նոայի» ու «ԱԶ Ալկմարի» պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Նիդերլանդներում։