«Մեկնաբանվեց, որ աղն այս տարի շատ է լցվել, ինչով պայմանավորված էլ փոսեր են առաջացել: Առաջին տարի՞ն էր, որ քաղաքապետարանն աղ էր օգտագործում ձմռանը»,- ասուլիսի ժամանակ դիմելով Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին՝ հարցրեց լրագրողը: Պաշտոնյանն ասաց, որ 2025-ին, համեմատած 2024-ի հետ, 2,5 անգամ ավելի է եղել աղ ու ավազով մշակումը՝ պայմանավորված ձյան առատ տեղումներով, որն ազդել է փոսերի գոյացման վրա: