Ալիևի թիկնապահները ԱՄՆ-ում ծեծել Ադրբեջանի կառավարությանը քննադատող ցուցարարներին


 

Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել Ադրբեջանի կառավարությանը քննադատող բողոքի ցույցի մասնակիցներին, պատմում են ցուցարարները:


 


Ալիևը Վաշինգտոնում էր՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» նիստին: Ըստ տարածված տեսանյութերի՝ ԱՄՆ-ում բնակվող Ադրբեջանի կառավարությանը քննադատող ցուցարները հավաքվել էին այն հյուրանոցի առջև, որտեղ, ըստ տեղեկությունների, Ալիևն է եղել: Ցուցարարները հյուրանոցի առջև վանկարկում էին՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»:


 


Բողոքի ցույցի մասնակիցները պնդում են, որ նախագահ Ալիևի թիկնապահները ֆիզիկապես հարձակվել են հյուրանոցի դիմաց հավաքված ցուցարարների վրա: Ցուցարարների խոսքով՝ անվտանգության աշխատակիցները հրել, հարվածել և բռնի ուժով ցրել են մասնակիցներին։


 


Ադրբեջանի կառավարամետ լրատվամիջոցները հաղորդել են, որ ցուցարարները փորձել են անկարգություններ հրահրել և ներխուժել հյուրանոց. մեղադրանքներ, որոնք ցուցարարները հերքում են։


 


«Մենք միայն ուզում էինք խաղաղ բողոքի ակցիա անցկացնել և կոչ անել ազատ արձակե քաղաքական բանտարկյալներին։ «Փոխարենը, նախագահի թիկնապահները հարձակվեցին մեզ վրա։ Նրանք պատռեցին իմ հագուստը, ոտքով հարվածեցին ինձ»,- պատմում է ցուցարարներից մեկը:


 


Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է Waldorf Astoria հյուրանոցի դիմաց ադրբեջանցի ներգաղթյալների հետ կապված միջադեպը, հաղորդում է «Ազատության» Վաշինգտոնի թղթակիցը։


 


Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ երկրում ոչ ոք բանտարկված չէ քաղաքական գործունեության համար և նշում, թե հավաքների ազատությունը և այլ հիմնարար իրավունքները հարգվում են: Տեղական և միջազգային մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հայտնում են, որ մինչև 400 քաղբանտարկյալ մնում է ճաղերի հետևում և պնդում են, որ խիստ սահմանափակված են քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները:


 


 


Leave a comment