https://arm.sputniknews.ru/20260220/qnnchakan-kvomitei-pvordzagety-chi-hastatel-vor-tesanjutum-arshak-srbazann-e-pastaban-99034415.html
Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ տեսանյութում Արշակ սրբազանն է. փաստաբան
Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ տեսանյութում Արշակ սրբազանն է. փաստաբան
Sputnik Արմենիա
Արսեն Բաբայանին խոսքով` չկա գլխավոր հարցի պատասխանը՝ արդյո՞ք տեսագրությունը համապատասխանում է իրականությանը։ 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T12:39+0400
2026-02-20T12:39+0400
2026-02-20T12:39+0400
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
տեսանյութ
արսեն բաբայան
փաստաբան
դատարան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155086_0:62:1170:720_1920x0_80_0_0_0791fc41cde1c38135b5dba98055eb9d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ սկանդալային տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։Նշենք, որ Արսեն Բաբայանը նաև մինչ այս հայտարարել էր, որ երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են Արշակ սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի հայտնի տեսագրությունների բովանդակության հետ։«Քննչական կոմիտեի փորձագետն ասել է՝ հավանաբար Արշակ սրբազանն է, սակայն քննչական կոմիտեն միշտ այդ «հավանաբարը» հանում է։ Վերցրել են ինտերնետից նկար, ասել են՝ քիթը նման է, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում, և կարելի է եզրակացնել, որ նույն անձն է։ Կարելի է եզրակացնել, բայց կարելի է նաև չեզրակացնել»,– ասաց Բաբայանը։Փաստաբանի խոսքով՝ չկա գլխավոր հարցի պատասխանը՝ տեսագրությունը համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը։«Ավելին՝ այս փորձաքննությունը նշանակելուց առաջ մեզ անգամ չեն ծանոթացրել որոշմանը։ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ Արշակ սրբազանը՝ որպես վարույթով շահագրգիռ անձ, որոշմանը պետք է ծանոթանար, որպեսզի հնարավորություն ունենար հարցեր տալու։ Բնականաբար, առաջին հարցը լինելու էր՝ տեսագրության մեջ պատկերվածն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ»,– շարունակեց փաստաբանը։Բաբայանը թեև փորձագետի անունը չտվեց, սակայն շեշտեց, որ տրված եզրակացությունից չի հասկացվում, թե ով է այդ փորձագետը, ինչ կրթություն ունի և ընդհանրապես որտեղ է որպես փորձագետ աշխատել։«Ինձ մոտ տպավորություն է, որ ցանկացած մեկին ասել են՝ արի, ստորագրի»,– հավելեց փաստաբանը։Հիշեցնենք, որ «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը 2025 թ. հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոցի ապօրինի իրացման հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155086_66:0:1106:780_1920x0_80_0_0_9ff90abd2979f73f2bd140877b5992d5.jpg.webp
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, տեսանյութ, արսեն բաբայան, փաստաբան, դատարան, հհ քննչական կոմիտե
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, տեսանյութ, արսեն բաբայան, փաստաբան, դատարան, հհ քննչական կոմիտե
Արսեն Բաբայանին խոսքով` չկա գլխավոր հարցի պատասխանը՝ արդյո՞ք տեսագրությունը համապատասխանում է իրականությանը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ սկանդալային տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Նշենք, որ Արսեն Բաբայանը նաև մինչ այս հայտարարել էր, որ երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են Արշակ սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի հայտնի տեսագրությունների բովանդակության հետ։
«Քննչական կոմիտեի փորձագետն ասել է՝ հավանաբար Արշակ սրբազանն է, սակայն քննչական կոմիտեն միշտ այդ «հավանաբարը» հանում է։ Վերցրել են ինտերնետից նկար, ասել են՝ քիթը նման է, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում, և կարելի է եզրակացնել, որ նույն անձն է։ Կարելի է եզրակացնել, բայց կարելի է նաև չեզրակացնել»,– ասաց Բաբայանը։
Փաստաբանի խոսքով՝ չկա գլխավոր հարցի պատասխանը՝ տեսագրությունը համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը։
«Ավելին՝ այս փորձաքննությունը նշանակելուց առաջ մեզ անգամ չեն ծանոթացրել որոշմանը։ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ Արշակ սրբազանը՝ որպես վարույթով շահագրգիռ անձ, որոշմանը պետք է ծանոթանար, որպեսզի հնարավորություն ունենար հարցեր տալու։ Բնականաբար, առաջին հարցը լինելու էր՝ տեսագրության մեջ պատկերվածն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ»,– շարունակեց փաստաբանը։
Բաբայանը թեև փորձագետի անունը չտվեց, սակայն շեշտեց, որ տրված եզրակացությունից չի հասկացվում, թե ով է այդ փորձագետը, ինչ կրթություն ունի և ընդհանրապես որտեղ է որպես փորձագետ աշխատել։
«Ինձ մոտ տպավորություն է, որ ցանկացած մեկին ասել են՝ արի, ստորագրի»,– հավելեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը 2025 թ. հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:
Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոցի ապօրինի իրացման հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։
2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։