ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Կեղծ տեսանյութեր ստեղծելով՝ փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի հանդեպ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
«Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ կապ չունի այդ տեսանյութի և դրա բովանդակության հետ, հետևաբար ինքը չէր կարող տուժել իր անձնական, ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելուց։ Եթե ինքը չի՝ ուրեմն իր անձնական ու ընտանեկան գաղտնիքը որևէ մեկը չի խախտել, բայց փոխարենը հայտարարվեց, որ Սրբազանը մեկ այլ բանից է տուժել՝ մասնավորապես, ինչ-որ մարդիկ կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են արատավորել նրա անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի և եկեղեցու նկատմամբ, և հետևաբար գործի քննության միակ ուղղությունը սա պետք է լինի, պետք է հայտնաբերվեն այն մարդիկ, ովքեր իրականացրել են այդ կեղծիքն ու հետո տարածել են»,-ասաց նա։
Հիշեցնենք` համացանցում ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակվել, որը վերագրվել էր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր, որ իրեն վերագրվող տեսագրությունները կեղծիք են։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ