ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է երկրի դեմ ռազմական ագրեսիայի վտանգի մասին

https://arm.sputniknews.ru/20260220/mak-um-irani-araqelutjuny-hajtararel-e-erkri-dem-razmakan-agresiaji-vtangi-masin–99032681.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36973831_425:0:3156:2048_1920x0_80_0_0_1704e50a37985e0646b976f15f72980e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), դոնալդ թրամփ, ագրեսիա, ամն

իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), դոնալդ թրամփ, ագրեսիա, ամն

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Թրամփը հրապարակավ սպառնացել էր ուժ կիրառել Իրանի դեմ՝ հայտարարելով, որ եթե Թեհրանը հրաժարվի գործարքից, Վաշինգտոնը կարող է գործարկել բրիտանական բազաները։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալից հայտարարությունները վկայում են Իրանի դեմ ռազմական ագրեսիայի իրական վտանգի մասին, որի հետևանքներն աղետալի կլինեն ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

«Հաշվի առնելով տարածաշրջանում անկայուն իրավիճակը, ինչպես նաև ԱՄՆ ռազմական տեխնիկայի և ուժերի շարունակական տեղաշարժը և ընդլայնումը, նախագահի նման ռազմատենչ հայտարարությունը չի կարելի դիտարկել որպես սովորական հռետորաբանություն։ Այն վկայում է ռազմական ագրեսիայի իրական վտանգի մասին, որի հետևանքներն աղետալի կլինեն տարածաշրջանի համար և լուրջ սպառնալիք կներկայացնեն միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը», – ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում։

Փետրվարի 18–ին Թրամփը հրապարակավ սպառնաց ուժ կիրառել Իրանի դեմ՝ հայտարարելով, որ եթե Թեհրանը հրաժարվի գործարքից, Վաշինգտոնը կարող է գործարկել Դիեգո Գարսիայում և Ֆերֆորդում գտնվող բրիտանական բազաները՝ Իրանի հնարավոր հարձակումը կանխելու համար։

Իրանական միջուկային հարցի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 17–ին` Ժնևում գտնվող Օմանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունում։ Իրանի պատվիրակությունը գլխավորել էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

Արաղչին բանակցությունները կառուցողական և լուրջ էր անվանել։ Նրա խոսքով` կողմերին հաջողվել է առանցքային սկզբունքներ մշակել, որոնցով կաշխատեն հետագա գործարքի վրա։

Leave a comment