«Մեր պայքարը շարունակվում է. դա ՀՀ իշխանությունների որոշելիքը չէ». Աշոտ Դանիելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՀ նախագահի պաշտոնակար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը ևս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է: Այսօր արցախյան շարժման 38-ամյակն է:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի հայտարարությանը, Դանիելյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանի ասածները չեմ ցանկանա մեկնաբանել: Մեր պայքարը շարունակվում է, մեր իրավունքների պայքարը շարունակվում է, դա մեկ մարդով կամ այսօրվա իշխանությունների որոշելիքը չէ, որ դադարում ենք պայքարել»:

Leave a comment