Բրիտանիայի թագավորի եղբայրն ազատ է արձակվել 12 ժամ տևած հարցաքննությունից հետո. հետաքննությունը շարունակվում է

Քաղաքականություն

20.02.2026 | 11:04

Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի կրտսեր եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, ազատ է արձակվել և հեռացել  ոստիկանական բաժանմունքից գրեթե 12 ժամ տևած հարցաքննությունից հետո, հայտնել է The Guardian-ը։

Էնդրյուն ձերբակալվել էր նախօրեին առավոտյան՝ պետական ​​պաշտոնեական պարտականությունները չարաշահելու կասկածանքով։ Ոստիկանությունը հայտնել է, որ Էնդրյուն «ազատ է արձակվել հետաքննության շրջանակում», ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ քննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը հետաքննում է Էնդրյուի կապերը սեռական հանցագործությունների համար դատապարտված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ, ինչպես նաև մեղադրանքներն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում ծառայելիս նա կարող էր չարաշահել պետական ​​պաշտոնեական լիազորությունները և ծառայողական գաղտնիքներ փոխանցել Էփշթեյնին։ Բարձրացած սկանդալից հետո Էնդրյուն զրկվել է արքայազնի և մի շարք այլ տիտղոսներից։

Նախկին արքայազնը հերքում է բոլոր մեղադրանքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment