Այսօր 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում


ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։


Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 20-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ, Այգ. Թաղ. 1-27 փողոցների, Արին-Բերդի 3, 5 նրբանցքների ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։


 


Leave a comment