Քաղաքականություն
20.02.2026 | 10:35
Վաշինգտոնում մի խումբ ադրբեջանցի ընդդիմադիրներ փորձել են բողոքի ակցիա իրականացնել այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ցուցարարները վանկարկել են՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», սակայն Ալիևի թիկնապահները նրանց փողոցում բռնության ու ծեծի են ենթարկել։
Միջադեպի կադրերը տարածել են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները։
Նշենք, որ Ալիևը Վաշինգտոնում մասնակցում էր Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի