ԱրմՍվիսԲանկ․ Աջակցության ծրագրեր, ֆակտորինգ եւ արտահանման ապահովագրություն արտադրողների համար

Փետրվարի 17-ին «Կոնգրես Երեւան» հյուրանոցում տեղի է ունեցել «Աջակցության ծրագրեր, ֆակտորինգ եւ արտահանման ապահովագրություն արտադրողների համար» խորագրով միջոցառումը: Միջոցառումը կազմակերպվել է ԱրմՍվիսԲանկի եւ Հայաստանի ներդրումային խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: 

Արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար մեկ հարթակում համախմբվել էին մի շարք առանցքային թեմաներ, որոնք ներկայացրել են Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագետները, ԱրմՍվիսԲանկի եւ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի խորհրդատվության թիմի ներկայացուցիչները։ 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին. «Արտադրողները Հայաստանի տնտեսության առանցքն են եւ ՎԶԵԲ-ը մշտապես նրանց կողքին է՝ տրամադրելով ոչ միայն ֆինանսավորում, այլեւ մասնագիտական փորձառություն, աջակցություն բարեփոխումներին եւ գործընկերային կապեր, որոնք նպաստում են կայուն աճին ու միջազգային մրցունակության ապահովմանը։

Ֆինանսական միջոցներն առավել հասանելի դարձնելու նպատակով՝ բիզնեսները կարող են օգտվել ԵՄ-ն բիզնեսի համար ծրագրի – ՎԶԵԲ-ի վարկային գծից տեղական գործընկեր բանկերի միջոցով՝ ստանալով մինչեւ 35% հետվճարի (cashback) հնարավորություն՝ համապատասխան ներդրումների հաջող իրականացման դեպքում: Միեւնույն ժամանակ, Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից վերջերս ընդունված կարեւոր կառուցվածքային բարեփոխումները զարգացման եւ կայուն աճի նոր հորիզոններ են բացում»:

«ԱրմՍվիսԲանկը կարեւորում է ֆակտորինգային ծառայությունների եւ արտահանման ապահովագրության զարգացումը՝ բիզնեսին արագ ֆինանսավորում եւ կայուն աճ ապահովելու նպատակով։ Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ժամանակակից լուծումներ՝ նրանց մրցունակությունը բարձրացնելու համար: 
Մենք նպատակ ունենք նման հանդիպումները դարձնել շարունակական հարթակ բիզնեսի եւ ֆինանսական ոլորտի միջեւ համագործակցության ամրապնդման համար՝ ապահովելով գիտելիքի եւ հնարավորությունների մշտական փոխանակում»,- ասել է ԱրմՍվիսԲանկիԳործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը:

«Մեր նպատակն է ներկայացնել արտադրողներին բոլոր այն հնարավոր աջակցման ծրագրերն ու պրոդուկտները, որոնք կարող են օգնել թե ֆինանսավորման, այնպես էլ բիզնեսի ընդլայնման, աշխատողների ներգրավման, արտահանման ուղիների ընդլայնման եւ արտահանման ռիսկերի նվազեցման հարցերում։ Ուրախ ենք համագործակցել ԱրմՍվիսԲանկի հետ՝ կարեւորելով համատեղ ջանքերը հայկական արտադրողների զարգացման եւ հաջողության համար»,- նշել է Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը:

Միջոցառմանը կայացել է տեղական ռեգրեսային եւ ոչ ռեգրեսային ֆակտորինգի վերաբերյալ քննարկումը, որի ընթացքում ներկայացվել են ԱրմՍվիսԲանկի կողմից առաջարկվող գործիքներն ու դրանց կիրառման հնարավորությունները բիզնեսի համար։ Այնուհետեւ անդրադարձ է կատարվել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ապահովագրական պրոդուկտներին՝ արտահանման հետ կապված կարճաժամկետ առեւտրային վարկի ապահովագրությանը, նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրությանը եւ կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրությանը։

Ներկայացումներից հետո մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել ԱրմՍվիսԲանկի Գործադիր տնօրենի տեղակալ, Առեւտրի ֆինանսավորման եւ թղթակցային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Անժելա Բարսեղյանին, ինչպես նաեւ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանին։ 

Անդրադարձ է կատարվել ֆակտորինգի բարեփոխմանն ու ապրանքների եւ ընկերությունների սերտիֆիկացման աջակցության ծրագրին, ինչպես նաեւ պետական բուհերին կամ այլ կրթական հաստատություններին նվիրատվություններ կատարելու դեպքում համախառն եկամտից մինչեւ 2.5%-ի չափով նվազեցումների հնարավորությանը եւ թե ինչպես ընկերությունը կարող է պետությունից ստանալ աջակցություն` անփորձ կամ Արցախից բռնի տեղահանված անձանց աշխատանքի վերցնելու պարագայում։

Ներկայացումից հետո մասնակիցները հարցեր են ուղղել Հայաստանի Ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանին, ավագ իրավախորհրդատու Հայկ Մալխասյանին եւ ավագ տնտեսագետ Դավիթ Աղաջանյանին։

Ներկայացվել են Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում գործող EU4Business–EBRD վարկային գծին, որը հնարավորություն է տալիս բիզնեսներին ստանալ ֆինանսավորում մինչեւ 35% cashback-ի հնարավորությամբ։ Վարկային գիծը ներկայացրել է ծրագրի համակարգող ղեկավար Լիլիթ Ղարայանը՝ անդրադառնալով դրա գործնական կիրառությանը եւ բիզնեսների համար ընձեռվող հնարավորություններին։

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Փոքր բիզնեսի խորհրդատվության թիմի անդամ Արմինե Առաքելյանը ներկայացրել է Ready to Export ծրագիրը՝ արտահանման պատրաստվածության եւ զարգացման հատուկ նախաձեռնություն արտադրողների համար, որը միտված է տեղական ընկերությունների մրցունակության բարձրացմանն ու միջազգային շուկաներ մուտք գործելու կարողությունների զարգացմանը։ Նա նշել է, որ մասնակցության հայտադիմումների ընդունումը արդեն բաց է, եւ հետաքրքրված ընկերությունները կարող են դիմել:

Միջոցառման վերջին հատվածում մասնակիցները կլոր սեղանների շուրջ շարունակել են քննարկումները փորձագետների հետ՝ ուղղելով իրենց հարցերը ներկայացված ծրագրերի վերաբերյալ եւ բարձրաձայնելով բիզնեսում առկա մի շարք խնդիրներ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Leave a comment