Ձմեռային օլիմպիական խաղերում Ռուսաստանի ներկայացուցիչ Ադելիա Պետրոսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Իտալիայում անցկացվող 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում ավարտվեց կանանց գեղասահքի մենասահքի մրցաշարը, որտեղ Ռուսաստանի ներկայացուցիչ Ադելիա Պետրոսյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։
Մարզուհին իր ազատ ծրագիրը ներկայացրեց «Nocturne No. 1 in D Minor» և «Yo soy María» ստեղծագործությունների ներքո։ Ազատ ծրագրի համար նա վաստակեց 141,64 միավոր, ինչը կարճ ծրագրի (72,89) հետ միասին ապահովեց ընդհանուր 214,53 միավոր։
Մրցաշարի ոսկե մեդալակիր դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ալիսա Լյուն՝ երկու ծրագրերի հանրագումարում վաստակելով 226,79 միավոր։
Արծաթե և բրոնզե մեդալները նվաճեցին Ճապոնիայի ներկայացուցիչները. Կաորի Սակամոտոն զբաղեցրեց երկրորդ տեղը (224,90 միավոր), իսկ Ամի Նակաին երրորդ (219,16 միավոր)։