AstraZeneca-ն Ռուսաստանում ուզում է երկու ապրանքանիշ գրանցել

Բաժանորդագրվել

Ընկերությունը մտադիր է Ռուսաստանում դեղագործական ապրանքներ և նյութեր վաճառել «Բաքսֆենդի» և «Բեզալդո» ապրանքանիշերի ներքո։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությունը Ռուսաստանում երկու ապրանքանիշ է ուզում գրանցել՝ դեղերի վաճառքի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոսպատենտին»։

Գրանցման հայտերը գերատեսչություն են ներկայացվել 2026 թվականի փետրվարին։ Որպես դիմորդ նշված է AstraZeneca Ireland Limited ընկերությունը։

Փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը մտադիր է Ռուսաստանում դեղագործական ապրանքներ և նյութեր արտադրել և վաճառել «Բաքսֆենդի» և «Բեզալդո» ապրանքանիշերի ներքո։

Աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկը՝ AstraZeneca-ն, ստեղծվել է 1999 թվականին բրիտանական Zeneca Group-ի և շվեդական Astra-ի միաձուլման ճանապարհով։ Ընկերությունը զբաղվում է աղեստամոքսային տրակտի, սրտանոթային, նյարդաբանական և ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցների մշակմամբ, արտադրմամբ և սպառմամբ։

Leave a comment