Գոլի հեղինակը Հովհաննես Համբարձումյանն է
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին «Նոան» Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում 1-0 հաշվով հաղթեց «ԱԶ Ալկմարին»:
Այս մասին հայտնում է ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան։
Գոլի հեղինակը Հովհաննես Համբարձումյանն է։
Պատասխան խաղը կկայանա փետրվարի 26-ին Ալկմարում, որտեղ կորոշվի թիմի անցումը 1/8 եզրափակիչ։
Հովհաննես Համբարձումյանը խաղի միակ գոլը խփեց 52-րդ րոպեին՝ Հելդեր Ֆերեյրայի փոխանցումից հետո կատարած հիանալի հարվածով։
Սա հայկական ակումբի առաջին փլեյ-օֆֆ խաղն էր և նրանց առաջին հաղթանակը։