««Ձեր կանչը սպասման մեջ է, ազատվեն՝ կմոտենան»․ սա է «բարեփոխված» շտապ օգնությունը»․ Անուշ Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիշերվա կեսին, 00։10-ին քաղաքացուց զանգ եմ ստանում։
     84 տարեկան տղամարդու զարկերակային ճնշումը՝ 200 մմ սնդ. սյուն։
     Զանգել են 1-03, 25 րոպե շարունակ լսում են նույն պատասխանը՝ «Ձեր կանչը սպասման մեջ է, ազատվեն՝ կմոտենան»։
     Ինքս եմ զանգում 1-03, ներկայանում և մեջբերում գործող չափորոշիչը․ «Երևան քաղաքում կանչը ստանալուց հետո բրիգադի կանչի վայր ժամանման տևողությունը «առաջնահերթ» կանչերի համար չպետք է գերազանցի 15 րոպեն, քանի որ ճանապարհային երթևեկության չնախատեսված բարդություններ չկան»։
     Պատասխանը՝ «Կզգուշացնենք, որ արագ գան»։
     Հարցնում եմ՝ եթե ես չզանգեի, արագ չէի՞ն գալու։
     Արդյունքը՝ շտապ օգնության բրիգադը հիվանդին հասնում է 33 րոպե հետո։
     Սա է ամբողջ ճշմարտությունը «բարեփոխված» շտապ օգնության մասին»։

Leave a comment