Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևան քաղաքում՝

Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 20-ի և 24-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
     Քամին` հարավարևմտյան`4- 8մ/վ, փետրվարի 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում ՝ 16-19մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
     Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:

Եղանակը մարզերում

Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 17.0°C (2010թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա – 20.8°C (2017թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 0.5°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave a comment