Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել


Փետրվարի 19-ին՝ ժամը 18:07-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 18:32-ին: Այրվել է «Daewoo» մակնիշի ավտոմեքենան։


 


Մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումների քանակ1

Leave a comment