https://arm.sputniknews.ru/20260219/baqun-hrazharvel-e-masnakcel-trampi-hajtararats-khaghaghutjan-khvorhrdi-finansavvormany-99020346.html
Բաքուն հրաժարվել է մասնակցել Թրամփի հայտարարած Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը
Բաքուն հրաժարվել է մասնակցել Թրամփի հայտարարած Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը հայտարարել է` 9 երկրներ, այդ թվում` Ադրբեջանը, համաձայնել են 7 մլրդ դոլար ներդրում անել Գազայի հատվածին օգնելու համար: 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T23:28+0400
2026-02-19T23:28+0400
2026-02-19T23:28+0400
ամն
ադրբեջան
խաղաղության խորհուրդ
դոնալդ թրամփ
հիքմեթ հաջիև
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Բաքուն հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը, թեև ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանն ու ևս 8 երկրներ ավելի քան 7 մլրդ դոլար են ներդրել:«Ես ուրախ եմ հայտարարել, որ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ–ն, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը համատեղ ավելի քան 7 մլրդ դոլար են ներդրել Գազայի օգնության ծրագրում», – ասել է Թրամփը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ։Կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքել է Թրամփի հայտարարությունը` հայտարարելով, որ հնարավոր է` Ադրբեջանը ապագայում դիտարկի իր մասնակցությունը Գազայի ներդրումային նախագծերին։«Մենք ուզում ենք հստակություն մտցնել մի հարցում` Ադրբեջանը չի մասնակցում 7 մլրդ դոլարանոց նախագծին, որի մասին հայտարարվել է այսօրվա նիստի ժամանակ»,– գրել է Հաջիևը X սոցցանցում:Ի դեպ, ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Վաշինգտոնն իր հերթին 10 մլրդ դոլար կներդնի Խաղաղության խորհրդում, ՄԱԿ-ը կհատկացնի 2 մլրդ դոլար, իսկ ՖԻՖԱ-ն 75 մլն դոլար կուղղի տարածաշրջանի ֆուտբոլային նախագծերին:Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Թրամփի հրավերով դարձել են ԱՄՆ վարչակազմի հիմնած Խաղաղության խորհրդի անդամներ:
ամն
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
ամն, ադրբեջան, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ, հիքմեթ հաջիև
ամն, ադրբեջան, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ, հիքմեթ հաջիև
ԱՄՆ նախագահը հայտարարել է` 9 երկրներ, այդ թվում` Ադրբեջանը, համաձայնել են 7 մլրդ դոլար ներդրում անել Գազայի հատվածին օգնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Բաքուն հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը, թեև ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանն ու ևս 8 երկրներ ավելի քան 7 մլրդ դոլար են ներդրել:
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ–ն, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը համատեղ ավելի քան 7 մլրդ դոլար են ներդրել Գազայի օգնության ծրագրում», – ասել է Թրամփը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ։
Կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքել է Թրամփի հայտարարությունը` հայտարարելով, որ հնարավոր է` Ադրբեջանը ապագայում դիտարկի իր մասնակցությունը Գազայի ներդրումային նախագծերին։
«Մենք ուզում ենք հստակություն մտցնել մի հարցում` Ադրբեջանը չի մասնակցում 7 մլրդ դոլարանոց նախագծին, որի մասին հայտարարվել է այսօրվա նիստի ժամանակ»,– գրել է Հաջիևը X սոցցանցում:
Ի դեպ, ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Վաշինգտոնն իր հերթին 10 մլրդ դոլար կներդնի Խաղաղության խորհրդում, ՄԱԿ-ը կհատկացնի 2 մլրդ դոլար, իսկ ՖԻՖԱ-ն 75 մլն դոլար կուղղի տարածաշրջանի ֆուտբոլային նախագծերին:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Թրամփի հրավերով դարձել են ԱՄՆ վարչակազմի հիմնած Խաղաղության խորհրդի անդամներ: