Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկում էր Վճռաբեկ դատարանի միավորումը Սահմանադրական դատարանին օրակարգային հարցը

Այսօր՝ հունիսի 6-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի հերթական համատեղ նիստը:
Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց` Վճռաբեկ դատարանի միավորումը Սահմանադրական դատարանին և Քաղաքական մեծամասնության ու խորհրդարանական փոքրամասնության միջև փոխհարաբերությունների և խորհրդարանական վերահսկողության խնդիրները:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները հանդես են եկել զեկույցներով, տեղի է ունեցել հարց-պատասխան՝ խորհրդի և հանձնաժողովի անդամների միջև:

Նիստի ավարտին որոշում է կայացվել քննարկումները շարունակել հաջորդ հանդիպմանը:

Leave a comment