Սա ոչ թե հաղթանակ է, այլ իմիտացիա․ փաստաբանը՝ Միքայել սրբազանի խափանման միջոցի մասին

https://arm.sputniknews.ru/20260219/sa-voch-te-haghtanak-e-ajl-imitacia-pastabany-miqajel-srbazani-khapanman-mijvoci-masin-98997476.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94257943_90:0:1511:1066_1920x0_80_0_0_19c8269a12d4b40c24296e561e394bfd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միքայել արքեպիսկոպոս աջապահյան, շիրակի թեմի առաջնորդարան, կալանք, տնային կալանք, մարինե ֆարմանյան, փաստաբան, պաշտպան

միքայել արքեպիսկոպոս աջապահյան, շիրակի թեմի առաջնորդարան, կալանք, տնային կալանք, մարինե ֆարմանյան, փաստաբան, պաշտպան

Բաժանորդագրվել

Ֆարմանյանը վստահ է, որ Հայաստանը պատասխան է տալու Միքայել սրբազանի դեմ իրականացված ապօրինի գործընթացների համար։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի փոփոխությունն իրավական առումով ոչ թե հաղթանակ է, այլ իմիտացիա ու պատրանքային արդարադատության հետևանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման փաստերով: Նույն օրը հայտնի դարձավ, որ նրա խափանման միջոց կալանքը Վերաքննիչ դատարանը փոխարինել է տնային կալանքով։

«Մենք հայտնվել ենք այնպիսի մի կազուսային իրավիճակում, որ ապօրինի մեղադրանքով կալանավորված անձի խափանման միջոցը դրականորեն փոփոխության է ենթարկվում, դառնում է մի մեծ իրադարձություն, և սկսում ենք իրար շնորհավորել ու հաղթանակի վերագրել։ Դա որևէ կերպ չի արտացոլում իրավական պրոցեսն ու դատարանի արդարադատ լինելը, այլ ուղղակի այս քաղաքական պատվերների շրջանակում մենք փորձում ենք ինչ-որ ուրախության էլեմենտներ գտնել մեր կյանքում»,- նշեց Ֆարմանյանը։

Նա ընդգծում է` կալանքի վատ պայմաններից հետո, երբ Միքայել սրբազանի առողջական վիճակը վատթարացավ, նրան տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ ևս սրբազանը խիստ հսկողության պայմաններում էր պահվում։ Այդ ամենից հետո հարազատ Գյումրի վերադառնալը, սիրելի մարդկանց տեսնելը, եղբոր հետ շփվելը, պատուհանից Յոթ Վերք եկեղեցին տեսնելն արդեն մարդկային առումով իրադարձություն էր։

«Կարծում եմ՝ կրկին քաղաքական որոշում է»․ պաշտպանը՝ Միքայել սրբազանի կալանքը փոխելու մասին

«Ուրախ եմ, որ դեռ Հայաստանում արդարադատությունը վերջնականապես գնդակահարված չէ, և վերաքննիչ դատարանը, գնահատելով անձի առողջական վիճակը, ինչպես նաև նախնական կալանքի տակ գտնվելու հանգամանքը, փոփոխեց խափանման միջոցը և տնային կալանք կիրառեց, բայց եթե երկիրն իրապես իրավական լիներ, արդարության և արդարադատության պայմաններում մենք նման մեղադրանք ընդհանրապես չպետք է ունենայինք»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնում է՝ օրենքով կրկնակի դատվելու արգելք կա, իսկ 2 տարի առաջ դատախազությունն այս արարքին գնահատական արդեն տվել էր և ասել, որ նշված արարքում հանցակազմ չկա։ Դրանից հետո գլխավոր դատախազը եթերում հայտարարեց «նոր լույսի ներքո» եզրույթը, որի իրավաբանական կատեգորիան փաստաբաններն այդպես էլ չհասկացան, բայց կրկին դատվելու արգելքը հաղթահարվեց։

«Այնպես որ, սա մարդասիրության հատուկ ժեստ չէ, սա անդառնալին կանխելու ինչ-որ մի քայլ է։ Ցավոք, հիշենք, որ մեր հանրային գործիչներից Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում մահացավ, ու Հայաստանը դրա համար դեռ պատասխան ունի տալու, եթե մենք մնանք միջազգային իրավական կառույցների շրջանակի մեջ։ Ու այս գործընթացների համար էլ է Հայաստանը, ցավոք, պատասխան տալու»,- նշեց Ֆարմանյանը։

Ինչ վերաբերում է Միքայել սրբազանի տրամադրությանն ու տրամադրվածությանը, փաստաբանի խոսքով՝ անգամ ամենավատ առողջական վիճակով սրբազանն ամուր էր, հիմա էլ շարունակում է անկոտրում մնալ։

Դատարանի թույլտվությամբ նրան կարող է այցելել Նարեկ սրբազանը՝ հոգևոր պահանջմունքների համար, իսկ եկեղեցի այցելության թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննությունը Վերաքննիչ դատարանը հետաձգել է ներպետական և միջազգային իրավակարգավորումները, դատական պրակտիկան ուսումնասիրելու համար։ Փաստաբանը հույս ունի, որ հաջորդ դատական նիստին հետաձգված միջնորդության պատասխանն արդեն կլինի։

Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց 2025թ–ի հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։

Leave a comment