Վերջին երկու օրերին ռուսական կողմը հայտարարեց Գուլյայպոլեի արեւմուտքում մի շարք ձեռքբերումների մասին: Քիչ բան ասող բնակավայրերի անվանումների տակ ուկրաինական կողմի համար ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել:
Այսպես, երեկ հայտարարություն եղավ Պրիլուկ բնակավայրի ամբողջական գրավման մասին` դրանից արեւմուտք գտնվող ուկրաինական բոլոր պաշտպանական դիրքերով հանդերձ:
Դրանից մեկ օր առաջ ռուսները գրավել էին մի փոքր ավելի հարավ գտնվող Սվետոպետրովկա գյուղին հարակից ուկրաինական պաշտպանական հանգույցները: Այն է` ռուսական ուժերը ճեղքել են այս ուղղությամբ ուկրաինացիների հին եւ կառուցված պաշտպանական համակարգը, իսկ Պրիլուկի գրավմամբ լիովին ամրացրեցին այդ գոտին:
Իմաստային առումով պատկերը սա է: Ռուսներն այս ճեղքումներով դուրս եկան Զապորոժեի հարավում ուկրաինական պաշտպանական համակարգերի թիկունք: Այդ գծից այն կողմ ուկրաինացիները փորձում են նոր պաշտպանություն ստեղծել, սակայն միջոցների եւ ժամանակի պակասի պատճառով հազիվ թե լուրջ արդյունքի հասնեն:
Ռազմական տերմինաբանությամբ` Զապորոժեի հարավում ռուսները դուրս են եկել օպերատիվ տիրույթ եւ հիմա կարող են հարձակվել ուկրաինական բոլոր պաշտպանական գծերի թիմունքում` լայն ճակատով դեպի արեւմուտք: Նախնական փուլում` Լյուբիցկոե-Օմելնիկ ուղղությամբ եւ դրանից այն կողմ: Իսկ մյուս` Արեւմտյան թեւից ընթանում է ակտիվ հարձակում Յուրկովկա-Տավրիյսկիյ ուղղությամ: Այս գործողության հաջողության դեպքում կարող է շրջապատվել ուկրաինական ողջ զապորոժյան ճակատը: Իսկ հետեւանքը կդառնա այն, որ ռուսները դուրս կգան մարզկենտրոն Զապորոժե: Ընդ որում, շատ հնարավոր է, որ այս ձմեռային կոմպանիայի ընթացքում:
Իսկ Զապորոժեն կորցնելու դեպքում ուկրաինական կողմը վտանգի տակ է դնում նաեւ Դնեպրոպետրովսկը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝