Որքան պարգեւավճար կստանան պաշտոնյաները տարվա ընթացքում. չոր թվեր․ Մարինա Ղահրամանյան

Այս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ։ Նման դիտարկմամբ է հանդես եկել «Մեր ձեւով» շարժման մամլո խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Երբ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է, նվազագույն աշխատավարձը՝ 75,000 դրամ, իսկ այդ աշխատավարծի 46 տոկոսը ծախսվում է ջեռուցման վրա, միայն այս տարվա բյուջեով, այսինքն, մեզ հասանելի բաց տվյալներով, նախագահի, ԱԺ-ի ու վարչապետի (առանց տեսչական ու ենթակա այլ մարմինների )աշխատակազմերի համար նախատեսվում է 16.7 ՄԻԼԻԱՐԴ դրամ պարգևավճար։

Մենք առաջարկում ենք նոր KPI-ների ներդրման միջոցով գնահատել արդյունքը` հաշվելի, չափելի տնտեսական էֆեկտը, ապա պետական ապարատին պարգևատրել»,-նշել է նա՝ հորդորելով։ Արուսյակ Մանավազյանին շատ ուշադիր լսել հատկապես պետական ապարատի գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմներին վերաբերելի հատվածը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment