Բյուջեից 2,9 միլիարդի հետվճար հունվարին, 1 մլրդ 48 մլն դրամ՝ սահմանամերձ 82 բնակավայրի բնակիչներին


Կառավարության օրվա նիստում հավանության արժանացած նախագծի նպատակն է բարելավել ներդրումային միջավայրը՝ հավասար իրավունքներ ու պարտականություններ սահմանելով օտարերկրյա և տեղացի ներդրողների համար:


Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ, նախարար Թորոսյանը մանրամասնել է, որ հունվարի հետվճարը կազմել է 2,9 մլրդ դրամ, դեկտեմբերի համեմատ՝ 1,1 միլիարդով ավելի, և միջին հետվճարը կազմել է մոտ 7000 դրամ:


Գործադիրը 948 մլն դրամ էլ ուղղել է սուբվենցիոն ծրագրերին: Պետբյուջեից սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին հատկացվել է 1 մլրդ 48 մլն դրամ, որպես կոմունալ ծախսերի և անշարժ գույքի հարկի փոխհատուցում:


Հայաստանի և Լեհաստանի միջև կստորագրվի ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագիր, որը հիմքեր կստեղծի պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ գործակցության համար:


 


Նիստի մանրամասները՝ ռեպորտաժում:

Leave a comment