Ուղևորություն ՀՀ–ի և Վրաստանի երկաթուղիներով. «Ռուսական երկաթուղին» նոր տուր է առաջարկում

Բաժանորդագրվել

«Ռուսական երկաթուղիներ Տուր»-ը մասնագիտացված զբոսաշրջային օպերատոր և երկաթուղային փոխադրող ընկերություն է, որը մտնում է «Ռուսական երկաթուղիներ» hոլդինգի կազմի մեջ:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Ռուսական երկաթուղիներ Տուր» ընկերությունը առաջարկում է մայիսյան տոներն անցկացնել հետաքրքիր ուղևորությամբ: Երկաթուղային ճանապարհորդության սիրահարների համար հասանելի է եռօրյա երթուղի՝ Երևան – Թբիլիսի – Երևան, հարմարավետ և ժամանակակից վագոններով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տրամադրած շարժակազմով: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ–ն։

Տուրի մեջ ներառված են՝

ընտրված կատեգորիայի վագոնով տեղափոխություն,
տեսարժան վայրերի մուտքի տոմսեր,
տրանսպորտային և էքսկուրսիոն ծառայություններ ըստ ծրագրի։
ուղևորության տևողությունը՝ 3 օր և 2 գիշեր, հասանելի է մայիսի 1-ից և 9-ից:

ՀԿԵ-ն արդեն ունի նմանատիպ փորձ զբոսաշրջային երթուղիների համար շարժակազմ տրամադրելու ոլորտում։ Առաջին անգամ 2025 թվականին նման ծառայություններից օգտվեց չեխական «Gepard Express» ընկերությունը։ Զբոսաշրջիկները 9 օր անցկացրին ՀԿԵ-ի վագոններում և այցելեցին Հայաստանի և Վրաստանի բազմաթիվ տեսարժան վայրեր։

«Ռուսական երկաթուղիներ Տուր»-ը մասնագիտացված զբոսաշրջային օպերատոր և երկաթուղային փոխադրող ընկերություն է, որը մտնում է «Ռուսական երկաթուղիներ» hոլդինգի կազմի մեջ: Ընկերությունը գործում է 2005 թվականից և իրականացնում է ներքին և միջազգային երկաթուղային տուրիզմ, ռետրո և թեմատիկ ուղևորություններ, խմբային և անհատական VIP տուրեր, ինչպես նաև համալիր նախագծեր՝ օգտագործելով երկաթուղային ենթակառուցվածքները:

Leave a comment