ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ողջունել է «Խաղաղության խորհրդի» մասնակիցներին, բարձր գնահատել նրանց կողմից նախաձեռնությանը միանալը: Թրամփը նշել է, որ նախաձեռնության նպատակը խաղաղությունն է, որին հասնելը շատ դժվար է: Չնայած դրան՝ մենք լավ արդյունք ունենք. ութ պատերազմ ենք կանգնեցրել՝ ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության դադարեցմանը, նշել՝ կողմերը պատերազմել են 30 տարի, բայց հակամարտությունը հաջողվեց կարգավորել 24 ժամում: Թրամփը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին, դահլիճը ծափահարություններով է ողջունել Թրամփի հայտարարությունը: ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն ընկերացել են:
«Խաղաղություն հաստատվեց երկու կարևոր երկրների միջև: Ես դա երբեք չեմ մոռանա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Դիտումների քանակ6