ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Բա ո՞նց ես ղեկավարում, Ալիևների մոտ էլ գլուխ կախում, նոր է կարդում «Հայոց պատմության» 2-րդ հատորը։ Այս մասին հերթական դատական նիստին հայտարարեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Զարմանում եմ, ասում է նոր եմ վերցրել ու կարդացել Հայոց պատմության երկրորդ հատորը, բա ի՞նչ գործ ունես հայոց երկիրն ես ղեկավարում։ Դրա համար Ալիևի մոտ գլուխ ես կախում ու չես կարողանում պատասխանես»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ վերջերս Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել էր, որ կարդում է Հայոց պատմության երրորդ հատորի առաջին գիրքը:
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ