Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է

https://arm.sputniknews.ru/20260219/narek-samsvonjani-khapanman-mijvocy-pvokhvel-e-98996868.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98223922_0:0:1422:1066_1920x0_80_0_0_2f3290c9c543f06aeae4df3bd7691444.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նարեկ սամսոնյան, կալանք, տնային կալանք, ռուբեն մելիքյան

նարեկ սամսոնյան, կալանք, տնային կալանք, ռուբեն մելիքյան

Բաժանորդագրվել

Նարեկ Սամսոնյանը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Վերաքննիչ դատարանից զանգեր եմ ստացել, բայց դատական նիստի ընթացքում Բագրատ սրբազանի զորեղ ու արժանապատիվ ելույթը լսելիս չեմ նկատել դրանք: Պարզվեց՝ զանգել էին հայտնելու, որ դատավոր Կարեն Հովհաննիսյանը որոշել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բանտային կալանքը մեր բողոքի հիման վրա փոխել տնայինի»,- գրել է Մելիքյանը:

Նա հիշեցրել է, որ Նարեկ Սամսոնյանը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։ Ընդգծել է՝ հավանաբար, դեռ մի քանի օր գտնվելու է հիվանդանոցում։

Հունվարի 23-ին Նարեկ Սամսոնյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ նա բժշկի ցուցումով դադարեցրել էր 14 օր առաջ հայտարարած հացադուլը, սակայն որոշ ժամանակ անց նրան կրկին տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ, և նա հայտարարել էր, որ շարունակում է հացադուլը։Հունվարի 29-ին կայացած դատական նիստի ժամանակ առողջական խնդիրներ ունեցող Սամսոնյանին նիստերի դահլիճ էին բերել անվասայլակով։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները 2025–ի նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։

Leave a comment