Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել Լեհաստանի քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ առաջիկայում Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավորության պատճառով, հաղորդում է Do Rrzeczy-ն։
«Խնդրում եմ, բոլոր նրանց, ովքեր դեռ գտնվում են Իրանում, անհապաղ լքել Իրանը, և ոչ մի դեպքում չվերադառնալ այդ երկիր։ Ես չեմ ուզում ոչ մեկին վախեցնել հնարավոր իրադարձություններով, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչի մասին եմ խոսում։ Թեժ հակամարտության հնարավորությունը շատ իրական է, և մի քանի ժամից՝ մեկ տասնյակից կամ նույնիսկ մի քանի տասնյակից, տարհանման մասին խոսք անգամ չի լինի», – նշել է Լեհաստանի վարչապետը։
Ավելի վաղ CBS News-ը, հղում կատարելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է այս շաբաթավերջին Իրանին հարված հասցնելու հնարավորությունը, չնայած հարձակման ժամկետները կարող են փոխվել։