Ադելիա Պետրոսյանն ունի մեդալ նվաճելու բոլոր շանսերը․ օլիմպիական չեմպիոն Մարինին

2006թ․ զուգասահքի օլիմպիական չեմպիոն Մաքսիմ Մարինինը գնահատել է գեղասահքի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանի շանսերն Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։

«Ադելիան ունի բոլոր շանսերը։ Բնականաբար, մենք բոլորս երկրպագում ենք նրան և մաղթում ենք հաջողություն ու հույս ունենք, որ կցուցադրի իր լավագույն սահքը։ Կարծում եմ, որ եթե դա տեղի ունենա, մենք մեդալ կնվաճենք։ Չեմ կարող ասել, թե ինչ հարգի մեդալ։ Դժվար է կանխատեսել դա, հատկապես՝ կանանց մենասահքում։ Բայց, իմանալով այս աղջկա բնավորությունը, կարծում եմ, որ նա ունակ է պայքարելու բարձրագույն մրցանակի համար»,- Մաքսիմ Մարինինի խոսքը մեջբերում «ТАСС»-ը։

Օլիմպիական խաղերի կանանց մենասահքի ազատ ծրագիրը կկայանան փետրվարի 19-ին։ Ադելիա Պետրոսյանը հանդես կգա 20-րդը։ 18-ամյա գեղասահորդը 5-րդն է կարճ ծրագրից հետո։

Leave a comment