Որևէ մեկը թող պահանջ չներակայացնի՝ ով մասնակցի ընտրություններին. Իշխան Սաղաթելյան

13.01.26 | 13:25






«Որևէ մեկը թող պահանջ չներակայացնի՝ ով մասնակցի ընտրություններին: Որևէ մեկը բարոյական, քաղաքական իրավունք չունի ասելու` ընտրություններին մի մասնակցեք»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե նորաստեղծ ուժերը հայտարարում են, որ նախկին նախագահների մասնակցությունն ընտրություններին Փաշինյանին վերընտրվելու շանս է տալիս։ Սաղաթելյանի կարծիքով՝ 2026–ի ԱԺ ընտրություններին պետք է մի քանի խոշոր դաշինքներ լինեն, մարդկանց ներկայացնեն ծրագրեր, և ՀՀ քաղաքացին ընդդիմության միջից ընտրի, թե ում ծրագիրը կարող է երկիրն այս իրավիճակից դուրս բերել: Ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարի խոսքով՝ իրենք նախապատվությունը տալիս են դաշինքով մասնակցելու ձևաչափին, բայց ոչ նրա համար, որ մտավախություն ունեն՝ չեն հաղթահարի նախընտրական շեմը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հիշեցրեց, որ 2021–ի ընտրություններին «Հայաստան» դաշինքը ստացել է շուրջ 280 հազար քվե, մյուս՝ 23 ուժերը, ըստ էության, շեմը չեն հաղթահարել։ Սաղաթելյանը նաև ընդգծեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները միջոց են իշխանություններին հեռացնելու համար:

Leave a comment