Ալեն Սիմոնյանը Մոսկվայից վերադարձել է կես մլն դրամանոց նվերներով

https://arm.sputniknews.ru/20260219/alen-simvonjany-mvoskvajic-veradardzel-e-kes-mln-dramanvoc-nvernervov-98988014.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98486321_72:0:1209:853_1920x0_80_0_0_90dc2617651d76e116427dd51f3f158f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ալեն սիմոնյան, նվեր, մոսկվա, վալենտինա մատվիենկո, ալեքսեյ լիխաչով, հուշանվեր

հայաստան, ալեն սիմոնյան, նվեր, մոսկվա, վալենտինա մատվիենկո, ալեքսեյ լիխաչով, հուշանվեր

Բաժանորդագրվել

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն` պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 60 000 դրամը գերազանցող բոլոր նվերները։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ–ից վերադարձել է ավելի քան կես մլն դրամ ընդհանուր արժեքով նվերներով։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։

Ալեն Սիմոնյանի ներկայացրած տեղեկությունների համաձայն` փետրվարի 4-7–ը Մոսկվա կատարած այցի ընթացքում նա հյուրընկալող կողմից 3 թանկարժեք նվեր է ստացել.

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից` 149.658 դրամանոց ժամացույց (Դաշնության խորհրդի լոգոտիպով)` իր զարդատուփով և 249.430 դրամ արժեքով նկար` «Ձմեռային անտառ» անվանումով,
«Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովից ստացել է հուշանվերներ` ռեակտորի արձանիկ և մատրյոշկա` ընդհանուր 159.635 դրամ արժեքով։

Նշենք, որ նվերների արժեքները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացվում են ըստ նվիրատուների տրամադրած տվյալների, իսկ ՀՀ դրամով հաշվարկվում են ՀՀ Կենտրոնական բանկի` տվյալ օրվա դրությամբ սահմանած փոխարժեքով։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր փետրվարի 4–7-ը։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրման պահանջների համաձայն՝ պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 60 000 դրամը գերազանցող բոլոր նվերները։

Leave a comment