Սեղանիս՝ «Ոդիսականը», երկրորդ անգամ կընթերցեի «Անկումը» և 5 գիրք, որը խորհուրդ կտայի. Վահե Հովհաննիսյան

Սեղանիս՝ «Ոդիսականը», երկրորդ անգամ կընթերցեի «Անկումը» և 5 գիրք, որը խորհուրդ կտայի. Վահե Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ը գրքի տոնին ընդառաջ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե ինչ գիրք է նախարարն այժմ կարդում, ինչ խորհուրդ կտա կարդալ և կա արդյոք գիրք, որը կցանկանար երկրորդ անգամ կարդալ:

-Այս պահին ի՞նչ գիրք եք կարդում։

-Այս պահին ընթերցում եմ «Ոդիսականը»՝ հայերեն նոր թարգմանությամբ։

-Որո՞նք են Ձեր սիրելի 5 գրքերը, որոնք խորհուրդ կտայիք կարդալ։

-Իմ ամենասիրելի գրքերի ցանկը նախկինում արդեն ներկայացրել եմ, և, անկեղծ ասած, կարծում եմ՝ այդ ընտրության մեջ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Այդ շարքից են՝ Գեորգ Կուլևինդի «Նորմալից դեպի առողջ. Հիվանդ գիտակցությունը ազատելու ուղիներ», Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը», Լի Կուան Յուի «Երրորդից առաջին աշխարհ: Սինգապուրի 1965-2000 թթ. պատմությունը», Աշոտ Հովհաննիսյանի «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը», Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը»:

-Ի՞նչ գիրք եք նվիրելու այս տարի գրքի տոնին և ի՞նչ գիրք կցանկանայիք նվեր ստանալ։

-Այն գրքերը, որոնք ցանկանում եմ նվիրել տարվա ընթացքում, նվիրում եմ` առանց որևէ առիթի սպասելու։ Իսկ եթե կա գիրք, որը ցանկանում եմ կարդալ, նախընտրում եմ ինքս ձեռք բերել և ընթերցել։

-Ո՞րն է այն մեկ գիրքը, որն այնքան է Ձեզ տպավորել, որ կցանկանայիք երկրորդ անգամ ընթերցել։

-Երկրորդ անգամ հաճույքով կընթերցեի Ալբեր Կամյուի «Անկումը» կամ Ջոն Ռոնալդ Ռոել Տոլկինի «Սիլմարիլիոնը»:

 

Աննա Բզնունի

Leave a comment