Ալիևի օգնականը Ռուբեն Վարդանյանի դեմ վճիռը որակել է որպես «արդարության վերականգնում»

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «X» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար, ներկայումս Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին, ումը այս տարվա փետրվարի 17-ին 20 տարվա ազատազրկման դատապարտեցին։

Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե իբր այս որոշումը դիտվում է որպես «արդարության վերականգնում», ինչպես նաև 30-ամյա հակամարտության «խորհրդանշական և տրամաբանական ավարտ, որը մեծ տառապանքներ է պատճառել Ադրբեջանի ժողովրդին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment