https://arm.sputniknews.ru/20260219/mb-i-vostikanutjuny-dzerbakalel-e-nakhkin-arqajaznin-epshtejni-het-kapvats-skandali-fvonin-98984617.html
ՄԲ-ի ոստիկանությունը ձերբակալել է նախկին արքայազնին Էպշտեյնի հետ կապված սկանդալի ֆոնին
ՄԲ-ի ոստիկանությունը ձերբակալել է նախկին արքայազնին Էպշտեյնի հետ կապված սկանդալի ֆոնին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ոստիկաններ են ժամանել Նորֆոլկի կոմսությունում Սանդրինգհեմյան պալատի տարածքում գտնվող Էնդրյուի տուն։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T14:51+0400
2026-02-19T14:51+0400
2026-02-19T14:51+0400
մեծ բրիտանիա
արքայազն
ձերբակալություն
ջեֆրի էպշտեյն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/98984333_0:0:1600:901_1920x0_80_0_0_405665b6edae5fe6f3b88f5d4d12f3de.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Չարլզ III թագավորի եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին, ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ նրա կապերի շուրջ ծավալված սկանդալի ֆոնին։ Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ–ները։Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին Նորֆոլկի կոմսությունում Սանդրինգհեմյան պալատի տարածքում գտնվող Էնդրյուի տուն ոստիկանության ժամանման մասին։Բրիտանական ոստիկանությունը նաև հայտնել է, որ դատախազության հետ քննարկում է Չարլզ III թագավորի եղբոր՝ Էնդրյուի կողմից Էպշտեյնին Մեծ Բրիտանիայի կառավարության գաղտնի փաստաթղթեր ուղարկելու մասին հաղորդագրությունների հետաքննություն սկսելու հարցը։Էնդրյուն մի քանի տարի շարունակ սկանդալի կենտրոնում է Էպշտեյնի հետ իր կապերի պատճառով։ 2025 թվականի դեկտեմբերի սկզբին Չարլզ III-ը իր եղբորը զրկեց բոլոր տիտղոսներից։ Էպշտեյնի գործի վերջին ֆայլերի խմբաքանակներից մեկը պարունակում է լուսանկարներ, որտեղ արքայազնը խոնարհված է հատակին պառկած անհայտ երիտասարդ կնոջ վրա:Լրատվամիջոցները պարզել են, որ դա Էպշտեյնի նյույորքյան առանձնատունն է:
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/98984333_41:0:1469:1071_1920x0_80_0_0_c3c7adfc60cae6f246ae39a71f661d3d.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, արքայազն, ձերբակալություն, ջեֆրի էպշտեյն
մեծ բրիտանիա, արքայազն, ձերբակալություն, ջեֆրի էպշտեյն
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ոստիկաններ են ժամանել Նորֆոլկի կոմսությունում Սանդրինգհեմյան պալատի տարածքում գտնվող Էնդրյուի տուն։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Չարլզ III թագավորի եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին, ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ նրա կապերի շուրջ ծավալված սկանդալի ֆոնին։ Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ–ները։
«Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը ոստիկանության կողմից ձերբակալվել է պետական պաշտոնում ծառայելիս անպատշաճ վարքագիծ դրսևորելու կասկածանքով», – գրել է թերթը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին Նորֆոլկի կոմսությունում Սանդրինգհեմյան պալատի տարածքում գտնվող Էնդրյուի տուն ոստիկանության ժամանման մասին։
Բրիտանական ոստիկանությունը նաև հայտնել է, որ դատախազության հետ քննարկում է Չարլզ III թագավորի եղբոր՝ Էնդրյուի կողմից Էպշտեյնին Մեծ Բրիտանիայի կառավարության գաղտնի փաստաթղթեր ուղարկելու մասին հաղորդագրությունների հետաքննություն սկսելու հարցը։
Էնդրյուն մի քանի տարի շարունակ սկանդալի կենտրոնում է Էպշտեյնի հետ իր կապերի պատճառով։ 2025 թվականի դեկտեմբերի սկզբին Չարլզ III-ը իր եղբորը զրկեց բոլոր տիտղոսներից։ Էպշտեյնի գործի վերջին ֆայլերի խմբաքանակներից մեկը պարունակում է լուսանկարներ, որտեղ արքայազնը խոնարհված է հատակին պառկած անհայտ երիտասարդ կնոջ վրա:
Լրատվամիջոցները պարզել են, որ դա Էպշտեյնի նյույորքյան առանձնատունն է: