Արսեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի հայրենակիցներ, նորություն ունեմ Ձեզ համար, կարդացեք ամպայման.
Ռաֆայել Ջուլհակյան, կա նման մարդ` էն դաջվածքով «դպիրն» ա, որին երևի բոլորդ հիշում եք։ Դատի է տվել «ֆիդայիններ» Ռբհկ նախագահ, ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանին և Ֆրոնտ TV Սպը-ին ս.թ. հունվարի 28-ին Եռաբլուր պանթեոնում իրեն իբր կեղծ դպիր ասելու, իր պապու ու իր արժանապատվության հետ խաղալու վերաբերյալ։
Դատարանի հայցադիմումի մեջ գրված է, որ ինքը հանդիսանում է ձեռնադրված հոգևորական, և իր ձեռնադրված լինելու փաստը պաշտոնապես հաստատված է «քաղաքացիական պայմանագիր »կուսակցության կողմից
Հետևաբար «կեղծ դպիր» ձևակերպումը հանդիսանում է փաստական բնույթի կեղծ պնդում, այլ ոչ թե գնահատողական կարծիք։