Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում, հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։

Ըստ նրա՝ քրեական գործը որևէ առնչություն չունի Ծառուկյանի հետ, այլ հարուցվել է դեռ 2020 թվականին, վերաբերում է Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց։

Փաստաբանը նաև նշել է, որ գործի շրջանակում առաջացել է անհրաժեշտություն փորձագետների միջոցով զննել որոշ հողատարածքներ, որոնց մի հատվածը համընկնում է Ծառուկյանին պատկանող տարածքների հետ։

Leave a comment