Պետք է պատշաճ գնահատականի արժանանա. ՄԻՊ–ը` Աջափնյակի արյունալի միջադեպի մասին

https://arm.sputniknews.ru/20260219/petq-e-patshatsh-gnahatakani-arzhanana-mipy-ajapnjaki-arjunali-mijadepi-masin-98978668.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/18/74937566_29:0:1453:1068_1920x0_80_0_0_ab6d01c51bbaf4cdc5f64ab71ae941ed.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ միպ, անահիտ մանասյան, կրակոց, մահ

հհ միպ, անահիտ մանասյան, կրակոց, մահ

Բաժանորդագրվել

Միջադեպի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ, 1–ը մահացել է, 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ինը` ծանր։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Երևանի Աջափնյակ թաղամասում փետրվարի 18–ին տեղի ունեցած դեպքը պետք է պատշաճ գնահատականի արժանանա։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` նշելով` այն, որ նման միջադեպեր են տեղի ունենում մեր երկրում և այն էլ բոլորի աչքի առաջ, նորմալ երևույթ չէ։

Հայտնել ենք, որ փետրվարի 18–ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանի Աբելյան փողոցում, կա 1 զոհ, 6 վիրավոր։

«Տեղի ունեցածը նաև մարդկանց մշակույթի և կրթության հետ կապված խնդրահարույց իրավիճակի արդյունք է։ Համարում եմ, որ այդ առումով ամբողջ կրթական համակարգը պետք է բարեփոխվի, բայց, բնականաբար, իրավապահ տարբեր մարմիններ պետք է նաև պատշաճ աշխատանք իրականացնեն»,– նշեց Մանասյանը` ավելացնելով, որ կանխարգելիչ աշխատանքներ իրենց կառույցը չի կարող իրականացնել։

Լրագրողի հարցին, որ դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, ընդ որում` տարածքում եղել են երեխաներ, արդյոք հնարավոր չէ՞ր իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, օմբուդսմանը պատասխանեց` այն, որ նման իրավիճակ ունենք, խոսում է այն մասին, բավարար չէ բոլոր պատկան մարմինների կատարած աշխատանքը։

«Այն կոնտենտը, որ մենք տարածում ենք, այդ թվում` հրապարակային եղանակով տարբեր հարաբերությունների, հարցերի հետ կապված, այն լեզուն, որ կիրառում ենք, դա միանշանակ նպաստում է նման երևույթների ավելի զարգացմանը։ Այս առումով պայքար պետք է մղել, ու ոչ միայն իրավապահների շրջանակում, այլ ամենքս մեր մասով` մեր դերակատարությունն ու գործառույթը հաշվի առնելով»,– ընդգծեց ՄԻՊ–ը։

Հիշեցնենք` իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում արյունալի դեպքից հետո «Արմենիա» ԲԿ տեղափոխված 7 վիրավորներից մեկը հենց վիրասեղանին է մահացել, մյուս 6-ին վիրահատել են, նրանց վիճակը ներկա դրությամբ կայուն է, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Ի՞նչ է կատարվում Աջափնյակում, որտեղ կրակոցներ են հնչել. կադրեր դեպքի վայրից

Leave a comment