Օլիմպիական խաղերի հոկեյի մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը

Իտալիայում շարունակվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը։

Առաջին կիսաեզրափակիչում կմրցեն Կանադայի և Ֆինլանդիայի հավաքականները։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ԱՄՆ-ի ու Սլովակիայի հավաքականները։ Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 20-ին։

Կանանց մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի և Կանադայի հավաքականները, իսկ բրոնզե մեդալների համար կմրցեն Շվեդիայի ու Շվեյցարիայի թիմերը։

Տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշար
1/4 եզրափակիչ

Կանադա – Չեխիա՝ 4։3

ԱՄՆ – Շվեդիա՝ 2։1

Սլովակիա – Գերմանիա՝ 6։2

Ֆինլանդիա – Շվեյցարիա՝ 3։2

Leave a comment