Հայաստանի ատոմակայանի ռեզերվային կենտրոնը նոր տարածք կտեղափոխվի

https://arm.sputniknews.ru/20260219/hajastani-atvomakajani-rezervajin-kentrvony-nvor-taratsq-kteghapvokhvi-98973327.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1589/68/15896888_168:0:1592:1068_1920x0_80_0_0_5ca1d533be91a39cbb52a59150fd85b7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ատոմակայան, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), հհ կառավարություն, որոշում

ատոմակայան, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), հհ կառավարություն, որոշում

Բաժանորդագրվել

Այս տարածքի շուկայական արժեքը 2025 թ. տվյալներով գնահատվել է 98,023 մլն դրամ։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցումն ավարտին հասցնելու համար նոր տարածք է տրամադրվել։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ատոմակայանի շահագործումը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը. Փաշինյանը նոր ժամկետ նշեց

Որոշման մեջ նշվում է, որ ռեզերվային ճգնաժամային կենտրոնը սկզբում նախատեսված էր տեղակայել Երևանի Մալաթիա–Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 50 հասցեում գտնվող արտադրական տարածքի 3-րդ հարկում, սակայն անվտանգության պահանջներից ելնելով` փոխվեց վայրը և նպատակահարմար եղավ այն կառուցել նկուղային հարկում։

«Դա պայմանավորված էր նկուղային հարկերի առավել պաշտպանված լինելու հատկությամբ՝ թե՛ հնարավոր ռադիացիոն վթարների, և թե՛ քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել որոշակի շտկումներ իրականացնել պահուստային ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական պահանջներում, որը բավականին ժամանակատար է։ Դրա հետևանքով սահմանված ժամկետները չեն պահպանվել և անհրաժեշտություն է առաջացել ֆինանսական նոր միջոցների ներգրավմամբ ավարտել կենտրոնի կառուցումը:

Այս տարածքի շուկայական արժեքը 2025 թ. տվյալներով գնահատվել է 98,023 մլն դրամ։

Ատոմակայանի պլանային վերանորոգման ժամանակ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չենք ունենա. Մեսրոպյան

«Այս արժեքով հողամասը կներդրվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ կանոնադրական կապիտալում՝ ավելացնելով ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը»,– ասված է որոշման մեջ։

Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման համար 2024 թ. ապրիլի 13–ին պայմանագիր է կնքվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի հետ։

Leave a comment