ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է ունեցել իր վարչակազմի բարձրաստիճան անդամների հետ, հաղորդում է Axios-ը։
«Թրամփին տեղեկացրել են այս շաբաթվա սկզբին Ժնևում կայացած միջուկային բանակցությունների մասին և քննարկվել է հետագա քայլերը», – նշում է լրատվամիջոցը։ Աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ջարեդ Քուշները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Պաշտոնյաներից մեկը Axios-ին ասել է, որ իրանցիները պետք է մինչև ամսվա վերջ Թրամփի վարչակազմին ներկայացնեն միջոցառումների փաթեթ, որը կվերացնի ԱՄՆ-ի կողմից Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բարձրացված մտահոգությունները։
«Իրանի արտգործնախարարը Քուշներին և Ուիթքոֆին շատ դրական բաներ է ասել, բայց սատանան մանրամասների մեջ է։ Գնդակը Իրանի դաշտում է, այնպես որ տեսնենք», – ասել է պաշտոնյան։
Միաժամանակ, աղբյուրները կարծիք են հայտնել, որ եթե բանակցությունները ձախողվեն, ԱՄՆ ռազմական գործողությունը Իրանում կլինի «լայնածավալ, շաբաթներ տևող արշավ, որն ավելի շատ կնմանվի լայնամասշտաբ պատերազմի»։