Ինչ պետք է անեն Ղարաբաղից բռնի տեղահանվածները բնակապահովման ծրագրից մերժում ստանալու դեպքում. պարզաբանում

Այս գործընթացում որևէ այլ անձի, վճարովի ծառայության կամ կառույցի դիմելու անհրաժեշտություն չկա


ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, թե ինչ պետք է անեն Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված քաղաքացիները։


Ըստ ԱՍՀ նախարարության տարածած տեղեկատվության, Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված այն քաղաքացիները, որոնք մերժվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) տվյալների շտեմարանում իրենց տվյալների բացակայության հիմքով, կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին` համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։


«Հայտնում եմ նաև, որ այս գործընթացում որևէ այլ անձի, վճարովի ծառայության կամ կառույցի դիմելու անհրաժեշտություն չկա, քանի որ հանձնաժողովը դիմումներն ընդունում է բացառապես մերժված քաղաքացիների անունից, ինչից հետո դիմումները սահմանված կարգով ուսումնասիրվում են՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ գերատեսչությունների հետ», – Facebook-յան իր էջում հայտնել է ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղարը։


 


Leave a comment