https://arm.sputniknews.ru/20260219/uzhajinnern-ahabekchakan-khmbavvorum-en-jakhjakhel-andrbajkaljan-erkramasi-gaghutum-adts-98972244.html
Ուժայիններն ահաբեկչական խմբավորում են բացահայտել Անդրբայկալյան երկրամասի գաղութում. ԱԴԾ
Ուժայիններն ահաբեկչական խմբավորում են բացահայտել Անդրբայկալյան երկրամասի գաղութում. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Այժմ քննչական գործողություններ են իրականացվում ձերբակալվածների հնարավոր այլ ապօրինի գործողությունները բացահայտելու համար։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T10:37+0400
2026-02-19T10:37+0400
2026-02-19T10:38+0400
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/98971722_0:0:1281:720_1920x0_80_0_0_e438490bd673d9153b1be1dd024ccf0c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Անդրբայկալյան երկրամասի ուղղիչ գաղութներից մեկում գաղտնի ահաբեկչական խմբավորման գործունեություն է կանխվել։ Այս մասին հայտնել են Դաշնային քրեակատարողական ծառայությունը և ՌԴ ԱԴԾ–ն։Նրանց տվյալներով՝ թիվ 7 ուղղիչ գաղութում պատիժ կրող դատապարտյալների խումբը ՌԴ–ում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության խմբավորում է ստեղծել՝ դրա գաղափարախոսությունը տարածելու նպատակով։ԱԴԾ-ի, Քննչական կոմիտեի և ԴՔԾ–ի համատեղ գործողություններով կանխվել է գաղտնի կառույցի յոթ անդամների գործունեությունը։ Օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում խմբի կազմակերպիչներն ու հիմնական անդամները ձերբակալվել են Դաղստանում, Անդրբայկալյան և Կրասնոդարի երկրամասերում, ինչպես նաև Վոլգոգրադի մարզում։Անդրբայկալյան երկրամասի գծով ՌԴ ՔԿ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչական խմբավորման կազմակերպման և դրան մասնակցելու հոդվածով։ Կազմակերպիչներին լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանը օժանդակելու համար։Այժմ քննչական գործողություններ են իրականացվում ձերբակալվածների հնարավոր այլ ապօրինի գործունեությունը բացահայտելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/98971722_82:0:1042:720_1920x0_80_0_0_db13e1dda902d6c2f8a78023c05f2116.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео
10:37 19.02.2026 (Թարմացված է: 10:38 19.02.2026)
Բաժանորդագրվել
Այժմ քննչական գործողություններ են իրականացվում ձերբակալվածների հնարավոր այլ ապօրինի գործողությունները բացահայտելու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Անդրբայկալյան երկրամասի ուղղիչ գաղութներից մեկում գաղտնի ահաբեկչական խմբավորման գործունեություն է կանխվել։ Այս մասին հայտնել են Դաշնային քրեակատարողական ծառայությունը և ՌԴ ԱԴԾ–ն։
Նրանց տվյալներով՝ թիվ 7 ուղղիչ գաղութում պատիժ կրող դատապարտյալների խումբը ՌԴ–ում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության խմբավորում է ստեղծել՝ դրա գաղափարախոսությունը տարածելու նպատակով։
ԱԴԾ-ի, Քննչական կոմիտեի և ԴՔԾ–ի համատեղ գործողություններով կանխվել է գաղտնի կառույցի յոթ անդամների գործունեությունը։ Օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում խմբի կազմակերպիչներն ու հիմնական անդամները ձերբակալվել են Դաղստանում, Անդրբայկալյան և Կրասնոդարի երկրամասերում, ինչպես նաև Վոլգոգրադի մարզում։
Անդրբայկալյան երկրամասի գծով ՌԴ ՔԿ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչական խմբավորման կազմակերպման և դրան մասնակցելու հոդվածով։ Կազմակերպիչներին լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանը օժանդակելու համար։
Այժմ քննչական գործողություններ են իրականացվում ձերբակալվածների հնարավոր այլ ապօրինի գործունեությունը բացահայտելու համար։