Փաշինյանը որոշել է մարզպետների միջոցով համայնքապետերի վախը բռնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մոտենում են ընտրությունները, այնքան մեծանում են ճնշումներն ընդդիմադիր շրջանակների և նրանց համակիրների նկատմամբ։ Բացառապես քրեական մեթոդներով իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարող իշխանությունները, որոշ տեղեկություններով, մտավախություններ ունեն, որ իշխանության մեջ գտնվողների մի մասն էլ է իրենց դեմ։

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը մարզպետների միջոցով որոշել է համայնքապետերի վախը բռնել: Նրանց նախազգուշացրել են՝ եթե համապետական ընտրություններին խաղեր տան ընդդիմադիր ուժերի համար, չեն ներվի: Անգամ չեն սպասելու, որ ընտրություններն ավարտվեն` կպատժեն։ Ոչ իշխանական համայնքապետերից մեկը մեզ ասաց, որ դա չի նշանակում, թե իրենք վախեցել են այդ զգուշացումներից: Նախ՝ անվտանգ աշխատելու բոլոր ձևերը գիտեն և չեն պատրաստվում դավաճան իշխանության օգտին աշխատել ու ամեն ինչ անելու են իշխանափոխության համար»։

Leave a comment