Արարատ Միրզոյանը ՔՊ–ում ձայներ է ստացել իր չեզոք եւ հավասարակշիռ կեցվածքի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում նախընտրական ցուցակի համար ներկուսակցական ընտրություններից հետո բազմաբեւեռ խոսակցությունների ու դժգոհությունների պարարտ հող է ստեղծվել։ Բուռն քննարկում են հատկապես արտգործնախարար Արարատ Միրզոյանի անսպասելի բարձր ձայները։ Նա իր գրանցած ցուցանիշով ՔՊ-ում 4-րդն է՝ Փաշինյանից, Սուրեն Պապիկյանից եւ Գեւորգ Պապոյանից հետո։

Միրզոյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա հայտնի դեպքերից հետո, երբ դաժան ծեծի ենթարկվեց, կարծես կուսակցական ակտիվ գործունեությամբ չէր զբաղվում, իսկ վարչության վերջին ընտրություններին անգամ հայտ չներկայացրեց՝ կուսակցության ղեկավար կազմում ընդգրկվելու համար:

Բացի այդ, ի պաշտոնե էլ չի ներգրավվում իշխող ուժի ագրեսիվ քարոզչությանը։ Ուստի, շատերի կարծիքով, այս ինքնամեկուսացումը պետք է հետք թողներ Միրզոյանի եւ նրա վարկանիշի վրա, եւ շարքերը նրան պետք է իր տեղը ցույց տային, բայց տեղի ունեցավ հակառակը, ինչը կնշանակի, որ անգամ ՔՊ-ում են ընդունում ու գնահատում ոչ շատ ագրեսիվ, ապակուսակցական պահվածքը:

Leave a comment